Սյունիքի մարզպետի թիկնապահը մա՞րդ է ծեծել Կապանի գիշերային ակումբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 26-ին, ժամը 06.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով եւ ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 43-ամյա Արմեն Վ.-ն: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 43-ամյա Զարզանդ Ն.-ն եւ 37-ամյա Դավիթ Բ.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Զարզանդ Ն.-ին եւ Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Ըստ Henaran .am-ի՝ Կապանում շրջանառվող լուրերի համաձայն՝ Զարզանդ Նիկողոսյանը ծեծի է ենթարկել 43-ամյա Արմեն Վարդանյանին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահն է:




Լրահոս