Ռուսական ВГТРК մեդիահոլդինգի մամուլի ծառայությունից հաստատել են ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, որ Euronews-ում ընկերության փաթեթի վրա արգելանք է դրվել ՅՈւԿՕՍ-ի նախկին բաժնետերերի հայցի հիման վրա. փոխանցում է BBC-ն:
Նախօրեին РБК-ն տեղեկություններ էր ստացել, որ արտերկրում ռուսական ակտիվների վրա կալանք կիրառելու ՅՈւԿՕՍ-ի նախկին բաժնետերերի հայցի հիման վրա կալանվել է նաև Euronews S.A ֆրանսիական ընկերությունում ВГТРК-ին պատկանող բաժնետոմսերի 7,5%-ը:
РБК-ի աղբյուրի խոսքերով` մեդիահոլդինգին պատկանող բաժնետոմսերի վրա արգելանք դնելը ոչ մի կերպ չի ազդի ո’չ Euronews-ի, ո’չ ВГТРК աշխատանքի վրա: