«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ամենայն լրջությամբ է պատրաստվում Երեւանի ավագանու ընտրություններին: «Ժողովուրդ»-ի՝ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Ծառուկյանն ընտրությունների բոլոր պատասխանատուներին ասել է, թե որեւէ անլուծելի խնդիր չկա, որեւէ խոչընդոտի առաջ պետք չէ կանգնել, եւ ինչքան գումար որ պետք է, նախընտրական շտաբները կստանան, միայն թե ապահովեն ցանկալի արդյունք: Նույն աղբյուրները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանը նույնիսկ 2012-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդքան շռայլ չի եղել, ինչքան մտադիր է ներդնել Երեւանի ավագանու ընտրություններին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ