ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Բարեկամուհիս վերջերս է վերադարձել Հունաստանից եւ ցանկանում է ուսումը շարունակել Հայաստանի բուհերից մեկում: Հայաստանյան բուհեր ընդունվող սփյուռքի դիմորդների համար գործո՞ւմ են որոշակի արտոնություններ, թե՞ ոչ:
Հասմիկ Սահակյան
 (43 տարեկան, բուժքույր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բացի Հայաստանում բուհական ընդունելության ընդհանուր կարգից, սփյուռքահայ դիմորդները կարող են ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված հատուկ կարգով: Յուրաքանչյուր տարի` հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն կամ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դիմորդը կարող է ընդունվել ՀՀ բուհերի ցանկացած ֆակուլտետի նախապատրաստական բաժին հայոց լեզուն եւ մասնագիտական առարկաներն ուսումնասիրելու նպատակով: Տարեվերջում քննությունները բարեհաջող հանձնելով՝ կարող է շարունակել իր ուսումը կամ անցնել հարցազրույց ընդունելության համար նախատեսված առարկաներից եւ բավարար գիտելիքների առկայության դեպքում անմիջապես ընդունվել համապատասխան ֆակուլտետի 1-ին կուրս:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մայր հայրենիքում հաստատվելուց հետո, անկասկած, արժե միանգամից նաեւ նախապատրաստական դասընթացներ անցնել: Այն կը-նպաստի հատկապես մայրենի լեզվի արագ յուրացմանը, ինչպես նաեւ` հետագա ուսումնառությանը վարժվելուն:  




Լրահոս