Ժողովուրդ. Բաղդասարովը ցանկանում է իր Միկա ցեմենտը վաճառել Ծառուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ` գործարար Միխայիլ Բաղդասարովը մտադիր է վաճառել իրեն պատկանող “Միկա ցեմենտ” գործարանը և այդ նպատակով երկար ժամանակ է, ինչ բանակցություններ է սկսել այս օրերին Դուբայում գտնվող “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Ըստ որոշ տեղեկությունների` հավանական է, որ Ծառուկյանն ընդունի առաջարկն ու գնի այդ գործարանը, քանի որ “Արարատցեմենտ”-ի սեփականատերը ևս ինքն է: ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հերքել է այդ լուրերը: “Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Գագիկ Ծառուկյանը նման նպատակ չունի”,- ասել է նա: Թերթը հիշեցնոմ է, որ “Միկա ցեմենտ” ընկերությունը վերջին շրջանում մշտապես ուշացնում է աշխատակիցների աշխատավարձերը, թերանում նաև պետական վարձավճարները տալու հարցում




Լրահոս