Պոլ Պոգբան «Բարսելոնա» չի տեղափոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի տեղափոխվելու «Բարսելոնա»: Այդ մասին հայտարարել է ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլան:

«Ես պետք է ճշմարտությունն ասեմ. ոչ, Պոգբան չի տեղափոխվելու «Բարսելոնա»: Մենք այդ ակումբի հետ արդեն բանակցություններ վարել ենք, բայց նրանք չէին կարող ձեռք բերել Պոգբային:  Սակայն բանակցությունները մինչև վերջ չշարունակվեցին, որովհետև ֆուբոլիստը չցանկացավ լքել «Յուվենտուսը»: Ակումբը նույնպես ցանկանում էր նրան նվազագույնը 1 տարով իր մոտ պահել», – նշել է Ռայոլան:




Լրահոս