Հոկտեմբերի 11-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի վրա։ Ընկերությունը հայտնել է, որ օբյեկտի աշխատանքը դադարեցվել է։
Գիշերը՝ ժամը 04։00-ի սահմաններում, ընկերությունը հայտնել է խոշոր խափանման և էլեկտրամատակարարման ընդհատման մասին։ Խնդիրներն առաջացել են ru-central1-a հասանելիության գոտում, որը ֆիզիկապես տեղակայված է Վլադիմիրի տվյալների կենտրոնում։
Խափանման հետևանքով դադարել են աշխատել «Յանդեքս Տուն», «Յանդեքս Երաժշտություն», «Տելեմոստ» ծառայությունները, ինչպես նաև Yandex Cloud ամպային ենթակառուցվածքի ծառայությունները։
Ընկերության փոխանցմամբ՝ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է։ Տուժածներ չկան։
























































































