Խոսրով Հարությունյանն աբրահամյանակա՞ն է, թե՞ սարգսյանական. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խոսրով Հարությունյանին հարցրինք` իր որդին Տիգրան Սարգսյանի ԵԱՏՄ վարչապետացումից հետո կմնա՞ որպես ՀՀ ներկայացուցիչ ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովում: Հիշեցնենք, որ մնալու է հանձնաժողովի 2 անդամ, որն ունի նախարարին հավասարեցված կարգավիճակ, բնակարան Մոսքովի «սրտում»` Կուտուզովի պրոսպեկտում, ամսական 12 հազար դոլար աշխատավարձ:  «Չեմ կարող ասել, դա հանրապետության նախագահից է կախված»:

Կուզենա՞ք մնա: «Անկե՞ղծ եք ուզում պատասխանեմ, կուզեի, որ իր մասնագիտական կարողություններն առավելագույնս արդյունավետ օգտագործվեն: Որպես ծնող՝ դա կցանկանամ»: Հովիկ Աբրահամյանը Ձեզ չի՞ օգնի այդ հարցում: «Նման խնդիր չկա` էնտեղ պետք չէ օգնել. մասնագիտական կարողությունների խնդիր է դա»: Իսկ Դուք աբրահամյանակա՞ն եք, թե՞ սարգսյանական: «Չկա նման հարց, էդ դեպքում առաջանում է հաջորդ հարցը` Հովիկ Աբրահամյանն ավելի շատ աբրահամյանակա՞ն է, թե՞ սարգսյանական»: Աբրահամյանակա՛ն:  «Սխալ մոտեցում է. նույն թիմն են»: Խաբկանքի մեջ չե՞ք: «Ո՛չ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս