Ամերիկյան Լուիզիանա նահանգի ոստիկանությունը 6-ամյա երեխայի է կրակել նրա հորը հետապնդելու ժամանակ. փոխանցում է Korrespondent.net-ը:
Երեխայի հայրը պետք է դատարան ներկայանար, սակայն վերջինս տղայի հետ նստել է մեքենան և փորձել թաքնվել:
Հետապնդման ժամանակ մեքենան փակուղի է մտել: Ոստիկանները դրա ուղղությամբ կրակ են բացել, որի հետևանքով 6-ամյա տղան մահացել է:
Երեխայի հայրը հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով: Այլ մանրամասներ ոստիկանները չեն հայտնում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան