ԽԱՉԻԿԻ ԴԱՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ժամը 15:00-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանը կհրապարակի «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի միջնորդության արդյունքները: Բանն այն է, որ նույն դատավորը, բավարարելով «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի ներկայացրած հայցապահանջը, «Ժողովուրդ»-ի լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա արգելանք է դրել: Բայց քանի որ Խ. Խաչատրյանը՝ Ձվերի Խաչիկը, իր ներկայացրած հայցադիմումի մեջ լրագրողի նկատմամբ որեւէ պահանջ չի ներկայացրել, ուստի «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը միջնորդել է հանել լրագրողի գույքի վրա դրված արգելանքը: 
Հիշեցնենք, որ օլիգարխ Խաչիկ Խաչատրյանն այս հայցով վիրավորվել էր այն բանի համար, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Վալենսիա» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին՝ ԵԹՖ-ի կողմից ժամկետանց հավկիթներ իրացնելու համար:




Լրահոս