«Այս իրավիճակում ես իմ պարտքն եմ համարում յայտարարել, որ պատրաստ եմ գլխավորել սահմանադրական բարեփոխումների յանձնաժողովը (ՍԲՅ)»:
Պարույր Հայրիկյան «armlur.am»
Դե իհարկե, չհաջողված «կաֆելագործների» թիրախ Պարույր Հայրիկյանը պետք է պատրաստ լինի պաշտոն ստանձնելու, եւ եթե կարիք լինի, օրը 4 անգամ այդ մասին «կյայտարարի», ինքն էլ «չյայտարարի», էլ ո՞վ պիտի «յայտարարի»: Իզուր չեն ասում՝ մինչեւ ինքդ քեզ չգովես, ոչ մեկը քեզ չի գովի կամ վատ գովի: Պարզապես այստեղ հարց է առաջանում, թե ինչպես պետք է պաշտոնը համատեղի բուժման հետ, միգուցե պաշտոն ստանձնելու դեպքում բուժումը շատ ավելի արա՞գ կավարտվի: Ինչ խոսք, հնարավոր է նաեւ, որ ձեռքի ցավի դեմ լավագույն դեղամիջոցը պաշտոնը լինի: