ՄՆԱՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԻՐԵՆ ՍՊԸ-ՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը որոշել է աննախադեպ շռայլ գտնվել «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպության նկատմամբ: Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է ՀՀ ոստիկանությանն ամրակցված Երեւանի Զաքարիա Քանաքեռցու 74 հասցեում գտնվող 1100 քմ հողատարածքը «Սեքյուրիթի դրիմ»-ին անհատույց տրամադրելու հարցը: Խոսքն այն ընկերության մասին է, որը տեղադրում եւ սպասարկում է մայրաքաղաքում արագաչափ սարքերն ու տեսախցիկները, եւ որի սեփականատերը Սերժ Սարգսյանի մերձավորներն են, ըստ որոշ լուրերի՝ փեսան` Միքայել Մինասյանը: Փաստորեն, մեր երկրում Ս. Սարգսյանի մերձավորների շահերն ավելի բարձր են գնահատվում, քան պետական գերատեսչության շահերը: Եվ պատրաստ են երկրի համար անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներն անհատույց նվիրել նրանց: Ընդ որում, ոստիկանությունն իր տարածքներն անհատույց տրամադրում է մի կազմակերպության, որն ահռելի շահույթներ ունի. տեսախցիկների ու արագաչափերի միջոցով արձանագրված խախտումների դիմաց գանձված գումարների միայն 30 տոկոսն է գնում պետբյուջե, իսկ 70 տոկոսը` «Սեքյուրիթի դրիմ»-ին: Մի քիչ շա՞տ չէ:




Լրահոս