«Տարոն Մարգարյանն այգիներ է հիմնադրել, մաքրությունն էլ ուրիշ է, Լենինգրադյանի հատվածում էլ մեծ ճանապարհ է կառուցում»:
Հետաքրքիր է՝ ի՞նչ այգիների մասին է խոսում ՀՀԿ-ական պատգամավորը, եւ որտե՞ղ են այդ այգիները: Միգուցե բոլոր երեւանցիները տեսողության հետ կապված լուրջ խնդիրնե՞ր ունեն, որ մինչ այսօր դրանք ոչ ոք չի նկատել: «Դալանների» թանկարժեք նկարազարդումները տեսել ենք, քաղաքի կենտրոնում տեղադրված նստարանները տեսել ենք, կենտրոնում էլի որոշ բաներ տեսել ենք, բայց այգինե՞ր… Ի դեպ, Հ. Հարությունյանն իր կուսակցին գովաբանելիս երեւի ճիշտ կանի հիշի, որ Երեւանը միայն կենտրոնով չի սահմանափակվում, օրինակ՝ փորձի համար մեկ-մեկ կարող է երթեւեկել քաղաքի ծայրամասերի՝ «լադոկներով» զարդարված փողոցներով: