Բրիտանական արքայական ընտանիքում սկանդալ է հասունանում արքայազն Հարրիի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Life and Stile հայտնի թաբլոիդի տեղեկությունների համաձայն՝ բրիտանական արքայական ընտանիքում մեծ սկանդալ է հասունանում: Արքայազն Հարրին շուտով ապօրինի երեխայի հայր կդառնա. փոխանցում է 7days.ru-ն:

Ինչպես հաստատում են արևմտյան ԶԼՄ-ները, Հարրին կամուսնանա երեկույթներից մեկի ժամանակ պատահական ծանոթացած ընկերուհիներից մեկի հետ: Աղջկա անունը չի նշվում, միայն հայտնի է, որ նա շիկահեր է և ընդամենը 19 տարեկան:

Life and Stile-ը հաստատում է, որ թագուհին զայրացած է. արքայազն Հարրին մտադիր է ամուսնանալ իր երեխայի մոր հետ:

Նշվում է, որ Բուքինգհեմյան պալատում չեն հաստատել այդ տեղեկությունները:

Եթե Հարրին ամուսնանա իր երեխայի մոր հետ, ապա ստիպված կլինի հրաժարվել արքայազնի տիտղոսից, քանի որ իրավունք չունի ամուսնանալ առանց թագուհու թույլտվություն:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս