Նախօրեին՝ ժամը 20:51-ին, ԱԺ կենտրոնական մասնաշենքի նկուղից դուրս եկող ծխի պատճառը եղել է ԱԺ բանվորներից մեկի՝ գետնին նետած ծխախոտը: Պարզվել է, որ մարտի 27-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ ԱԺ աշխատակից 59-ամյա Աշոտ Ղազանչյանը, որը պատասխանատու էր տվյալ տարածքի պահպանության համար, գնացել է շենքի նկուղ, ստուգել՝ արդյոք ամեն ինչ կարգին է, ծխախոտի ծխացող մնացորդը նետել գետնին, լույսն անջատել, դուռը կողպել եւ հեռացել: Ծխախոտի մնացորդն ընկել է գետնին կուտակված թղթի մնացորդների վրա ու ծխացել: Դրա հետեւանքով նկուղում առաջացել է ծխապատ գոտի: Այրվել են ստվարաթղթի եւ փայտի մնացորդներ՝ մոտ 1 քմ մակերեսով: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Հրայր Զորյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը խիստ նկատողություն է տվել աշխատակցին:
ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ