«Ես կարծում եմ, որ այն (Հայրիկյանի բուժման համար գումար տրամադրելը) որոշումը, որը որ կայացվել է, մարդասիրական է»:
Երբեմն զարմանալ կարելի է, թե ինչպիսի մարդասեր պաշտոնյաներ ունենք, նույնիսկ իրենց մարդասիրությամբ ստիպում են մարդկանց հուզվել: Հատկապես հուզիչ է սոցապ նախարարի պաշտոնը զբաղեցնողի այս աստիճան մարդասիրությունը, մանավանդ որ նրա համար մարդասեր լինելը կարեւոր է, քանի որ առաջինը նա պետք է մտահոգվի բնակչության անապահով մասի սոցիալական խնդիրներով: Իսկ մեր երկրում ինչն է շատ՝ բնակչության անապահով մասը: Եվ նման մարդասեր նախարարը, հնարավոր չէ, որ չմտահոգվի, պարզապես Պարույր Հայրիկյանը, իրոք, շատ ավելի կարեւոր է, քան բազմաթիվ աղքատ ընտանիքների գոյատեւելու հարցը: