ՀԱՐՑ. Արդեն երկու ամիս է, ինչ շաքարային դիաբետով հիվանդներն ինսուլին չեն ստացել: Տեղեկություններ կան, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ինսուլին ներկրող ընկերությանը համապատասխան գումար չի փոխանցել, ինչի պատճառով ՀՀ-ում այս պահին ինսուլին չկա: Խնդում եմ ասել, թե ինչու ԱՆ-ն չի վճարել գումարը, եւ երբ ինսուլին կներկրվի Հայաստան:
ՊԱՏԱՍԽԱՆ. Շաքարային դիաբետով տառապող հիվանդների համար նախատեսված հակադիաբետիկ դեղերն ընդգրկված են պետության կողմից կենտրոնացված կարգով գտնվող ու համապատասխան հիվանդներին անվճար հատկացվող դեղերի ցանկում:
Ներկայում ՀՀ բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են կարճատեւ ազդեցության, միջին ազդեցության եւ 30/70 կարճատեւ ու միջին ազդեցության ինսուլին դեղերով: ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում պահեստավորված է անհրաժեշտ քանակի ինսուլին:
Մարինե Հայրապետյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մենք բազմիցս անդրադարձել ենք այս ցավոտ թեմային, մասնավորապես «Ժողովուրդ»-ի վերջին հրապարակումներից մեկը դիաբետով տառապող հիվանդներին տրվող դեղերի մասին էր: Սակայն, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում: