Այսօր խորհրդարանում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձավ իր և իր տեղակալի աշխատավարձերի չափերի մասին խոսակցություններին:
«Ինչ վերաբերում է անձնական տվյալներին, ասեմ, որ ես իսկապես չգիտեի, թե իմ տեղակալն ինչքան է ստանում, բայց հիմա արդեն գիտեմ», – նշեց նա` հավելելով, որ իր աշխատավարձը մոտ տասն անգամ պակաս է բանկի ղեկավար անձնակազմի աշխատավարձից:
Իսկ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն էլ նշեց, որ ամսական ստանում է 1 միլիոն 300 հազար դրամ աշխատավարձ: Երիցյանը նաև հավելեց, որ իր աշխատավարձից չի դժգոհում: