ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ ամերիկացի համանախագահ Ջեյսմ Ուորլիքը, ռուս համանախագահ Իգոր Պոպովն ու ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն խորհրդակցություն կանցկացնեն Գերմանիայում:
Այս մասին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը գրել է թվիթերի իր էջում:
Ինչպես գրում է Ուորլիքը, խորհրդակցությունը տեղի կունենա՝ կապված ԵԱՀԿ-ում Գերմանիայի կայանալիք համանախագահության հետ:
ԵԱՀԿ ԱԳ նախարարների հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեաս Պեշկեն հայտարարել էր, որ Գերմանիան կշարունակի համատեղ ջանքեր ցուցաբերել՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան