Պղնձի միջազգային գինը շարունակում է նվազել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պղնձի միջազգային գինը շարունակում է նվազել և ներկայումս սահմանում է նոր հակառեկորդներ։ Երեկ Լոնդոնի ֆոնդային բորսայում մեկ տոննա պղնձի գինը կազմել է 4 հազար 785 դոլար։ Սա ամենացածր զինն է վերջին հինգ տարիների ընթացքում։

Ընդ որում, գնի փոփոխության դինամիկան ցույց է տալիս, որ նվազման միտումները կայուն են, և վտքր է հավանականությունը, որ առաջիկայում գինը կվերականգնվի։ Սա վատ նորություն է մեր տնտեսության համար։ Պղնձի գնի նվազմանը զուգահեռ էժանանում են նաև այլ մետաղները, իսկ մեր արտահանման կառուցվածքում գունավոր մետաղների հանքաքարերի արտահանման ծավալները զգալի են։ Այսպես, 2015 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 միլիարդ դոլարի ապրանք, որի մոտ 40 տոկոսը հենց հանքահումքային արտադրանք է: Ընդ որում, մետաղների միջազգային գների անկումը բերել է նրան, որ Հայաստանից հանքահումքային արտադրանքի արտահանման Ֆիզիկական ծավալները կտրուկ աճում են, իսկ դրանից ստացված եկամուտ աճում են անհամեմատ դանդաղ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս