«Հինը չօգտագործեցին, մնաց թազեն օգտագործեն». աբովյանցիները դեմ են սահմանադրական փոփոխություններին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն այսօր գտնվում էին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Գարեգին Չուքասզյանն ու Պավել Մանուկյանը հավաքվածներին ներկայացրին իրենց ծրագրերն ու դեկտեմբերի 1-ի անելիքները:

ArmLur.am-ի հետ զրույցում հավաքվածները նշեցին, որ միանշանական դեմ են սահմանադրական փոփոխություններին, քանի որ դրանից կյանքը չի լավանալու: Հարցվածները մեզ հետ զրույցում  նշեցին, որ ճիշտ կլինի թոշակները բարձրացնել, մարդկանց կյանքը լավացնել, ոչ թե դիմել սահմանադրական փոփոխությունների:

Հավաքվածները նաև իշխանափոխություն էին պահանջում և նշում, որ պատրաստ են պայքարել այս իշխանությունների հեռացման համար:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս