Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին «Արցախյան օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակներում ներկա է գտնվել ԼՂՀ տարբեր համույթների մասնակցությամբ կազմակերպված տոնական համերգին, որը տեղի է ունեցել «ԶԻԼ» մշակութային կենտրոնում:
Նախագահ Սահակյանը նշել է, որ նման միջոցառումները եւ կարեւոր են, եւ հաճելի ու հանդիսանում են մեր երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ կապերի հետագա ընդլայնման ու խորացման յուրօրինակ կամուրջ:
Միջոցառմանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Արցախի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Ռուսաստանի հասարակական, գիտակրթական եւ մշակութային շրջանակի ներկայացուցիչներ, հայկական համայնքի անդամներ: