Երկու հայ երիտասարդ հրաշքով փրկվել են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու հայ երիտասարդ Փարիզում նոյեմբերի 13-­ին տեղի ունեցած ահաբեկչության պահին եղել են «Բատակլան» համերգասրահում, սակայն հրաշքով փրկվել են տեղի ունեցած ահաբեկչությունից: Այս մասին «Արմենպրես»-­ին տեղեկացրեց Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը Ֆրանսիայից:

«Երկու հայ երիտասարդներ «Բատակլան» համերգասրահում էին, սակայն, բարեբախտաբար, ահաբեկիչների ներխուժման պահին զուգարան էին գնացել, և հրազենի ձայնը լսելով` փախուստի էին դրմել ու փրկվել»,­- պատմեց Չոբոյանը:

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 13­-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ Ֆրանսիայի դատախազության հրապարակած տվյալների, զոհվել է 129 մարդ:




Լրահոս