Կոչ սփյուռքահայությանը՝ օժանդակություն ցույց տալ ոչ թե «Հայաստան» հիմնադրամին, այլ «Նոր Հայաստան» հիմնադրամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան քաղաքացիական կազմակերպությունը կոչ է անում արտերկրում բնակվող և Հայաստանի ապագայով մտահոգված մարդկանց՝ ֆինանսական օժանդակություն ցուցաբերել «Նոր Հայաստան» քաղաքացիական ճակատին, որը կազմավորվել է Սերժ Սարգսյանի ռեժիմին և նրա նախաձեռնած սահամանդրական ավանտյուրիզմը դիմակայելու նպատակով: Միաժամանակ կոչ ենք անում՝ բոյկոտել ռեժիմի գործիքը դարձած և վարկաբեկված «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքը:

Տարիներ առաջ, երբ «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ դեռևս վստահություն կար, դրամահավաքի օրը վերածվել էր ազգային միաբանության յուրահատուկ տոնահանդեսի և վայելում էր սփյուռքի աջակցությունը, իսկ հիմնադրամի թերացումները ընդունվում էին ներողամտությամբ և ակնկալիքով, որ դրանք կշտկվեն: Սակայն այս տարիների ընթացքում իրականությունը բոլորովին այլ բան ցույց տվեց: Բավական է նշել, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, Հայաստանի նախագահի աթոռը զավթած, խարդախությունների վարպետ՝ Սերժ Սարգսյանն է: Իսկ հիմնադրամի ֆինանսական չարաշահումների, մսխումների և «ատկատների» մասին բազմիցս հրապարակվել է: Տարիների ընթացքում հիմանդրամի ոչ նպատակային գործունեությունը բազմաթիվ բարերարների մոտ հիասթափություն է առաջացրել, որոնք էլ դադարեցրել են հիմնադրամին իրենց օժանդակությունը:

Հայաստանի Հանրապետության ապագան վտանգված է ոչ ժողովրդավար իշխանության պատճառով: «Նոր Հայաստան» ճակատի հիմնական նպատակը ռեժիմի հեռացումը և Հայաստանը զարգացման ուղու վրա դնելն է: «Հայկական Վերածնունդ» կազմակերպությունը աջակցում է «Նոր Հայաստան» ճակատին և կոչ է անում սփյուռքահայությանը ֆինանսական և բարոյական աջակցություն ցուցաբերել «Նոր Հայաստանին»:




Լրահոս