ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ Փարիզի ահաբեկչական հարձակումներն ազդեցություն չեն ունենա Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանության ժամկետի վրա:
Վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 12-ին, Փարիզում, ինչպես և նախատեսված էր: Հիշեցնենք,, որ այսօր չի կայանա Բելգիա-Իսպանիա ընկերական հանդիպումը՝ ահաբեկչական հարձակման վտանգի պատճառով: