Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ակումբի ղեկավարության հետ համաձայնեցրել է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի և Մյունխենի «Բավարիա»-ի հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենի տրանսֆերը:
«Marca»-ն հայտնում է, որ մանչեսթերցիները պատրաստ են 150 մլն ֆունտ առաջարկել ուելսեցու համար, իսկ Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի մասին տեղեկություններ չկան։