Իշխանությունը սեփականաշնորհել է ողջ Հայաստանը. ովքեր են ՀԷԿ-երի սեփականատեր բարձրաստիճան պաշտոնյաները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բնապահպանները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնել են Վայոց ձորի մարզով անցնող Եղեգիս (Էլեգիս) գետին սպառնացող էկոլոգիական աղետի մասին, որը պայմանավորված է գետի ողջ երկայնքով կառուցված մեկ տասնյակից ավել ՀԷԿ-երի գործունեությամբ: Ըստ բնապահպանների՝ գետի  47 կմ երկարությունից 25-ը գտնվում է ՀԷԿ-երի տնօրինման տակ: Իսկ ովքե՞ր են ՀԷԿ-երի սեփականատերերը. ինչպես հայտնի է՝ այդ ոլորտում «պատահական մարդիկ» չկան:

Մամուլի հրապարակումների արխիվն ուսումնասիրելուց հետո պարզվում է, որ Եղեգիսի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երից առնվազն հինգը պատկանում են բարձրաստիճան պաշտոնյաների: Այսպես՝ «Սուրբ Աղբյուր» ՓՀԷԿ կապվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի անվան հետ, «Գողթանիկ» եւ «Եղեգիս-3» ՓՀԷԿ-երը՝ ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի ընտանիքի հետ, «Եղեգիս-1» ՓՀԷԿ-ը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին, կամ նույն է թե՝ «Թունելի Հակոբի» անվան հետ, «Ալնարս» ՓՀԷԿ-ը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, եւ այսպես շարունակ: Կասկածից վեր է, որ մյուս ՀԷԿ-երի փաստաթղթերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո կպարզվի, որ դրանք եւս պատկանում են այս կամ այն պաշտոնյայի ընտանիքին: Այսինքն՝ ներկա իշխանությունները հենց այնպես չեն կառչել իրենց աթոռներից: Նրանք տարիների ընթացքում հաջողացրել են ողջ Հայաստանը սեփականաշնորհել` անգամ բնությունը ոչնչացնելու գնով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս