Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահները հայտարարել են, որ դեմ Ռուսաստանի հետ հակաահաբեկչական պայքարի հարցում կոալիցիային, գրում է Deutsche Welle-ն:
«Լիտվան չի մասնակցի կոալիցիային, որում ներգրավված կլինի Ռուսաստանը»,-հայտարարել է Լիտվայի նախագահ Դարյա Գրիբաուսկայտեն:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միությունը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որոնք գերմանական խորհրդարանի մեծամասնությունն են կազմում, կողմ են հանդես եկել Գերմանիայի՝ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարին մասնակցությանը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան