«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ Երևանի տարբեր համայնքներում սկսել է ընտրակաշառքի բաժանման ցործընթացը։ Մասնավորապես խոսքը Նոր Նորքի 8-րդ և 9-րդ զանգվածների մասին է, որտեղ ընտրակաշառք բաժանողների մի քանի թիմ է միաժամանակ աշխատել։
Շենգավիթ համայնքում մարդկանց տներ են այցելել նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի օգտին աշխատող թաղային հեղինակությունների «ոտավորները», որոնք ցուցակագրել են մարդկանց՝ որպես «այո»-ի կողմնակիցներ։
Հեռախոսների և ամանորյա սննդային տոպրակների խոստումներ են հնչել Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Այստեղ «այո»–ի քարոզիչներն ավելի խորամանկ «տրյուկի» են դիմել: Նրանք բնակիչներին հայտնել են, թե ընտրատեղամաս գան-չգան «այո»–ն
անցած-պրծած է, իսկ ամանորյա տոպրակները ուղղակի նվեր են լինելու Մալաթիա-Սերաստիա համայնքի բնակիչների համար։
Հավելենք, որ ընտրակաշառքից բացի մարդկանց խոստանում են հեռախոսներ նվիրել։ Իրականում դրանք հիմա բաժանվում են՝ ապագայում հետ հավաքելու նպատակով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։