Ինչպես հայտնում է սիրիական Al Mayadeen հեռուստաընկերությունը, հղում անելով Սիրիայում գտնվող իր թղթակիցներին, երեկ թուրք-սիրիական սահմանին կործանված Սու-24 ռազմական ինքնաթիռի օդաչուներից մեկը գտնվել է: Նրան փնտրվում էր այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ինքնաթիռի վթարի մասին:
Օդաչուն կենդանի է. նրան տեղափոխել են Խմեյմիմ ավիաբազա:
Սակայն պետք է հավելել, որ նշված տեղեկատվությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:
Հիշեցնենք, որ Սու-24 ինքնաթիռը կործանվել էր երեկ, և տարբեր տեղեկություններ էին շրջանառվում օդաչուների կարգավիճակի մասին: