Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Նորք-Մարաշի սեփական տներից մեկում զինված խումբ է վնասազերծվել:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ տարածքը հսկում են ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ, ԱԱԾ աշխատակիցներ, կա նաև շտապօգնության մեքենա:
Սեփական տունը, որտեղ հայտնաբերվել է զինամթերքը, փակ է լրագրողների համար: Հսկողությունն այդ հատվածում ավելի ուժեղ է: Հայտնի է արդեն, որ նշված տան տերը կին է: Նա վրդովված նշում է, որ ինքն այդ տանը բնակվելիս չի եղել, այնտեղ այլ մարդիկ են վարձով ապրել:
Տեղի բնակիչները խոսում են այն մասին, որ ուշ ժամի պայթյունի ձայներ են լսել, վախեցել դրա պատճառով:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում երեկ զինված հսկողություն է եղել: Խոսակցություններ կան, որ որոշ շրջանակների հայտնի է եղել, որ զինված հարձակում է նախապատրաստվում: