Սիրիայում Հմեյմիմ ավիաբազայում C-400 զենիթահրթիռային համակարգ կտեղակայվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում Հմեյմիմ ավիաբազայում, որը ստեղծվել է ռուսական օդատիեզերական ուժերի կողմից, C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգ կտեղակայվի, փոխանում է РИА Новости-ն:

«ՌԴ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ Սիրիայում Հմեյմիմ ավիաբազայում հակաօդային պաշտպանության ապահովման համար C-400 զենիթահրթիռային համակարգ կտեղակայվի»,-հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Մենք առաջնահերթ միջոցներ ենք ընդունել: Այն զբաղեցրել է Լաթաքիայի ափամերձ տարածքը, որտեղ պատրաստ է ոչնչացնել ցանկացած օդային նշանակակետ, որն իրենից պոտենցիալ վտանգ է ներկայացնում մեր ավիացիայի համար»,-հայտարարել է Շոյգուն:

Բացի այդ, ինչպես նշել է Շոյգուն, Ռուսաստանը դադարեցնում է Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս