Իշխանական պատասխանատուները մտահոգված են. 6-րդ ընտրատարածքի հանձնաժողովի անդամներից մեկն Արմեն Մարտիրոսյանի մայրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 6-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 30-րդ տեղամասի իշխանական պատասխանատուները խիստ մտահոգված են: Իսկ պատճառը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մայրը՝ Լուսյա Պետրոսյանն է, որը նշված հանձնաժողովում «Ժառանգության» կողմից նշանակված անդամն է:

Մեր տեղեկություններով՝ այս տեղամասի համար իշխանական պատասխանատուները ամեն ինչ արել են, որպեսզի Մարտիրոսյանի մայրը հանձնաժողովի անդամ չլինի, սակայն նրանց ջանքերն անցել են ապարդյուն:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց. «Այո-ի անդամները ճիշտ են անում, որ մտահոգվում են, ոչ միայն իմ մայրիկը, այլեւ եղբայրս, քույրս եղել են հանձնաժողովի կազմում եւ հիմա էլ հանձնաժողովների մեջ են: Նշեմ, որ Աջափնյակում 2013 թվականին մենք հաղթանակ էինք տարել, այնպես որ տեղի է նրանց մտահոգությունը»:




Լրահոս