«Չելսի»-ն պատրաստ է 45 միլիոն ֆունտ վճարել Ֆրանկ Ռիբերիի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ն ցանկանում է գնել Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին:  Ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է 32-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 45 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Գործարքը կարող է տեղի ունենալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հավելենք, որ Ռիբերին վնասվածքի պատճառով ութ ամիս խաղադաշտ դուրս չի եկել և լարված հարաբերություններ ունի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ:




Լրահոս