Ռոջերսը լավ տղա է, հետաքրքիր զրույց ունեցանք. Յուրգեն Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է մնացել մերսիսայդցիների նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ հանդիպումից։ Գերմանացի մասնագետը թիմը գլխավորել է հոկտեմբերին՝ այդ պաշտոնում փոխարինելով հենց բրիտանացուն։

«Բրենդան Ռոջերսը լավ տղա է, եւ մենք հետաքրքիր զրույց ունեցանք։ Չենք քննարկել սպորտը, այլ խոսել ենք աշխարհի եւ անձնականի մասին։ Ինձ հետ նույն կերպ խոսել էր Թոմաս Տուխելը։ Եթե ցանկանայի նրա հետ զրուցել ակումբի մասին, ապա ավելի վաղ կանեի դա, ոչ թե աշխատանքի անցնելուց 6 շաբաթ հետո»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։




Լրահոս