Մադրիդի «Ռեալ-ի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Պրիմերայի 13-րդ տուրի՝ «Էյբար»-ի դեմ խաղում՝ իրացնելով 11 մետրանոց հարված։
«Marca»-ն տեղեկացնում է, որ այն 100-րդն էր ֆուտբոլիստի համար՝ հաշվի առնելով նաև հետխաղյա 11 մետրանոցները։ Ընդհանուր առմամբ` 30-ամյա ֆուտբոլիստը դրանցից հաջող իրացրել է 86-ը։
Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 13 հանդիպման և խփել 9 գոլ։