Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարին: AS-ի տվյալների համաձայն` իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է հետաքրքրված այդ տրանսֆերի իրականացմամբ:
Նշենք, որ Պերեսը Նեյմարին ցանկանում էր ձեռք բերել դեռևս տարիներ առաջ, երբ նա խաղում էր «Սանթոս»ում:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 19 խաղի՝ դառնալով 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018-ի ամառը: