Էդ. Նալբանդյանը ԵԱՀԿ նիստին կրկին խոսել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ‪‎Բելգրադ‬ում ելույթ ունեցավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 22-րդ նիստին։

Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և դրա խորհրդին, հայ ժողովրդի հետ միջազգային հանրության համերաշխության դրսևորումներին։ Այդ համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները և ‪‎ՄԱԿ‬-ի կառույցների կողմից ընդունված բանաձևերը։

Էդվարդ Նալբանդյանը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, բանակցությունների խաթարմանն ուղղված Ադրբեջանի ապակառուցողական և հակամարտության գոտում իրավիճակի սրման նպատակով ձեռնարկվող քայլերին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսեց ԵԱՀԿ օրակարգային հարցերի վերաբերյալ, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի մասին։




Լրահոս