Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանական մեքենայի ուղղությամբ. կան զոհեր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք կրակ են բացել ՕՄՕՆ-ի ոստիկանական մեքենայի ուղղությամբ. փոխանցում է Lifenews-ը:

Անհայտ անձինք կրակ են բացել Կալաշնիկովի ավտոմատից: Վերջիններս փախուստի են դիմել առանց համարների «Հունդայ Ակցենտ» ավտոմեքենայով:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ 2 ոստիկան է զոհվել: Ընդ որում, հաղորդվում է, որ նրանցից մեկն այրվել է ավտոմեքենայում:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս