Դիտորդին հայհոյած հանձնաժողովի նախագահ. լրագրողները խոչընդոտում են մեր աշխատանքը, ստիպված ենք տեսախցիկ բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ մեկ ժամ առաջ «Քաղաքացի դիտորդ» նապաձեռնությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ թիվ 8/27 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հայհոյել է դիտորդին:

ArmLur.am-ը կապ հաստատեց նշված ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Խանյանի հետ, ով նման հայտարարությամբ հանդես եկավ. «Որևէ միջադեպ չի եղել, հայհոյանք չի եղել: Առաջին անգամ ձեզնից ենք լսել: Մենք չգիտենք` կողքից ով ինչ կարձանագրի: Բայց մենք կողքից ո՛չ հայհոյանք ենք տալիս, ո՛չ էլ»:

Սամվել Խանյանն ասաց, թե երկու լրագրող խոչընդոտել են իրենց աշխատանքը առավոտյան 7:30-ից. «Մարդը ցուցակներ, անուն-ազգանուն է գրում, որպեսզի թերթիկը տա, լրագրողը ձեռքերով մեջ է ընկնում: Մենք կամերա չունենք, որ նկարենք իրենց, բայց հիմա ստիպված ենք բերել: Իրենց երբ պետք է՝ կամերան միացնում են: Իրենք ղժբժ են անում, հետո՝ կամերա միացնում»:

Հարցին՝ հնարավո՞ր է սրանից հետո է ինքը հայհոյել է դիտորդին, բնականաբար, բացասական պատասխան տվեց:

Իսկ թե ինչ ասել է՝ երբ պետք է, այդ ժամանակ են միացնում, մեր զրուցակիցը չմանրամասնեց: Թերևս, միայն այն հանգամանքը, որ լրագրողները տեսախցիկ միացնելու անհրաժեշտություն են ունեցել, արդեն իսկ նշանակում է՝ արձանագրել խախտումներ:




Լրահոս