«Իշխանությունն այժմ մարտի 1 անելու ռեսուրսներ չունի». «Նոր Հայաստանը»-ը կրկին Ազատության հրապարակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան»-ի անդամներն Ազատության հրապարակում են` Ժիրայր Սէֆիլյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Ալեն Սիմոնյան, Զարուհի Փոստանջյան, ազատամարտիկներ, Անդրիաս Ղուկասյան և այլք:

Վարուժան Ավետիսյանը քաղաքացիների հետ առանձնազրույց ունեցավ և ասաց, որ այս պահին իշխանությունները չունեն մարտի 1 անելու ռեսուրսներ.

«Նրանք վախենում են, թուլացել են, ինչի հաշվին մենք ուժեղացել ենք: Նրանք Բաղրամյանում փշալարեր և ոստիկանների ջոկատ են կանգնեցրել, քանի որ վախենում են,-ասաց Վ. Ավետիսյանը:-Հանրաքվեն մեզ պետք էր, քանի որ մենք ավելի ուժեղացանք:

Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սէֆիլյանը և ևս մի քանի հոգի առանձնացել և զրուցում են: Նրանք, ամենայն հավանականությանմ, քննարկում են իրենց հետագա քայլերը:




Լրահոս