Ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 50.51%-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ նախնական ու էլեկտրոնային եղանակով ստացված տվյալների դեկտեմբերի 6-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 1,296,368 ՀՀ քաղաքացի կամ ընտրողների 50.51%-ը։

Այս մասին այսօր ԿԸՀ մամուլի կենտրոնում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ընդգծելով, որ ժամը 20-ի դրությամբ փակվել են բոլոր 1997 տեղամասային ընտրական կենտրոնները ու սկսել են արդյունքների ամփոփման աշխատանքները։




Լրահոս