Ժամանակ. ԲՀԿ-ական թեկնածուի դեմ 10 մլն դրամի հափշտակության փաստով քրգործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժամանակ” թերթի  Վայոց ձորի աղբյուրների փոխանցմամբ՝ Վայոց ձորի նախկին մարզպետ, Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանն իր պաշտոնավարման տարիներին յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց ձորի մարզին հատկացված դիզվառելիքը: Փաստի առթիվ արդեն քրգործ է հարուցվել: Մեր աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին հաջողվել է բացահայտել մարզի մոտ հինգ գյուղի համար հատկացված դիզվառելիքի հափշտակության շուրջ 10 միլիոն դրամի յուրացումը…”,- գրում է “Ժամանակը”։




Լրահոս