Քննարկվել են խմելու ջրին վերաբերող մի շարք հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլլա» կազմակերպության պատվիրակությանը:

Անդրադառնալով «Վեոլլա»/«Երևան ջուր» – Կոմիտե արդյունավետ համագործակցությանը՝ Կոմիտեի նախագահը դրական է գնահատել Երևան քաղաքի և հարակից շուրջ 30 համայնքների ջրամատակարարաման և ջրահեռացման ոլորտում վերջին 10 տարիների ընթացքում իրականացված աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են խմելու ջրին վերաբերող մի շարք հարցերի՝ կարևորելով հանրությանը մատչելի և որակյալ ջրամատակարարում ապահովելու վերջնարդյունքը:

Կոմիտեի նախագահը նշել է, որ առաջիկայում մեկ օպերատորի ընտրությունը հանրապետության ողջ տարածքում միասնական սակագնի կիրառման և բարձրորակ ջրամատակարարման հնարավորություն է ընձեռելու:

Այս իմաստով երկուստեք կարևորվել է բնակչության շրջանում սոցիալական երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը: ««Վեոլլա»/«Երևան ջուր» ընկերությանն այս տարիների ընթացքում հաջողվել է փոխել մարդկանց հոգեբանությունն ու մոտեցումները: Շատ կարևոր է հեղինակություն և համբավ ձեռք բերել ազգաբնակչության մոտ, ինչը փոխադարձության հիմք է ստեղծում վստահության համար»,- նշել է Արամ Հարությունյանը:

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են ՀՀ քաղաքացիների սոցիալական և իրավական խնդիրների լուծմանը միտված ռազմավարական դրույթների իրականացման, խմելու ջրի ոլորտում իրականացվելիք որակական բարեփոխումների միջոցով հետագա զարգացումների երաշխավորման անհրաժեշտությունը:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոն




Լրահոս