“Հյուսիս-հարավ” ճանապարհային ծրագրի տնօրեն Արա Հովսեփյանի ազատվելն աշխատանքից լի է հարցականներով, սակայն տեղեկատվություն տալ ոչ մեկը չի ցանկանում: Պարզ է միայն, որ Ա. Հովսեփյանը հրաժարականի դիմում է գրել, բայց նախարար Գագիկ Բեգլարյանի հորդորով: Որոշ տեղեկություններով` աշխատանքի ժամկետների և ծավալների հետ կապված խնդիրներ են եղել, ինչն էլ Ասիական բանկին տույժ ու տուգանքներ մուծելու անհրաժեշտության առջև է կանգնեցրել Հայաստանին: Բացի սա, ըստ լուրերի, կային նաև սուբյեկտիվ պատճառներ: “Երեկ մենք զանգահարեցինք Արա Հովսեփյանին, ով բավականին առույգ ձայնով ասաց, որ լավ է, նշեց, որ հրաժարականի դիմում է գրել նախարարի հետ փոխհամաձայնության արդյունքում: Սակայն, երբ հարցերը խորացան, մեկ էլ պարզվեց, որ մինչ այդ լավ լսող Արա Հովսեփյանը “լավ չի լսում”, մի քանի անգամ “ի՞նչ, ի՞նչ, չի լսվում, չի լսվում” արեց ու այլևս չպատասխանեց մեր զանգերին: Ի դեպ, Արան ՄԻԱԿ-ի ղեկավար լինելու ժամանակ էլ անհաճո հարցերը չլսելու սովորույթ ուներ: Հարցերին չպատասխանեց նաև վերջինիս մամլո խոսնակը` Նանե Աճեմյանը, ով ՄԻԱԿ-ի ներկայացուցիչ, Աժ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի կինն է: Երեկ արդեն պաշտոնակատար նշանակվեց` “Հյուսիս-հարավ” ՊՈԱԿ-ի գնումների վարչության պետ Արթուր Սարգսյանը”,- գրել է “Հրապարակը”:
Հրապարակ. Արա Հովսեփյանը դիմումը գրել է նախարարի՞ հորդորով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ