Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը, այսօր Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները փորձել են վրան տեղադրել, սակայն այս անգամ ևս ոստիկանները խոչընդոտել են նրանց: Ուժայինների միջամտության ընթացքում քաշքշուկ է տեղի ունեցել: Արդյունքում երեք հոգի բերման է ենթարկվել:
ArmLur.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ Կարո Հովհաննիսյանը, Գևորգ Օխլիկյանը և Վահագն Ղումաշյանը, բերման ենթարկվելուց շատ չանցած, ազատ են արձակվել:
Մեզ հայտնեցին նաև, որ երիտասարդները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ ցույց անցկացնելու կարգը խախտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով: