Դեկտեմբերի 11-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ օպերերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1988 թ. ծնված Տիրան Հ.-ն, որը 04.03.2015թ.-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի և 215 հոդվածի (Մաքսանենգությունը) 2-րդ մասի հատկանիշներով:
Տիրան Հ.-ն փոխանցվել է Մալաթիայի բաժնի աշխատակիցներին:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվող՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ