ՏԱՎՈՒՇԻՑ` ՏԱՐՈՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ին Երեւանում՝ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, կազմակերպվել է հանդիպում Տարոն Մարգարյանի, Էդուարդ Շարմազանովի, մի շարք ՀՀԿ-ականների, ինչպես նաեւ երեւանաբնակ տավուշցիների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը, գրող, Զորավար Անդրանիկի թանգարանի տնօրեն Իլյիչ Բեգլարյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, սահմանամերձ, թիվ 40 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Մարինե Մարաբյանը, նախկին պատգամավոր Միքայել Վարդանյանը, թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը եւ այլք: Հիմնական ելույթ ունեցողը եղել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նա Տարոն Մարգարյանին «երեւանաբնակ տավուշցիների» անունից հավաստիացրել է, որ իրենց քվեն տալու են ՀՀԿ-ի թեկնածուին: Նոյեմբերյանի տարածաշրջանի հիմնարկների ղեկավարները մեզ հայտնեցին, որ իրենցից ցուցակներ են ուզել, որոնց մեջ ներառված են մայրաքաղաքի ծագումով տավուշցի այն բնակիչները, որոնք Երեւանի  ավագանու առաջիկա ընտրություններում ձայն են տալու Տ. Մարգարյանին: Ցուցակներն ի սկզբանե ներկայացվում են Տավուշի մարզպետարան:




Լրահոս