Հրապարակ. Վա՞տ բան ենք անում, որ օգնում ենք ժողովրդին. ԲՀԿ շտաբի պետի օգնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ԲՀԿ շտաբում երեկ լռություն էր. խումբ-խումբ մտնում, սպիտակ “մայկաների” տրցակները վերցնում-գնում էին: Առաջին հարկից վերև չթողեցին բարձրանանք: Երկրորդ հարկից լսվում էր “Ադամանդե ձեռքը” ֆիլմի հայտնի երաժշտությունը՚` “Պամագի մնե”: Եթե խորհրդարանական ընտրություններում առաջին հարկը “պրի-խոժի” էր, բուն շտաբը երկրորդ հարկում էր, այս ընտրություններին երիտասարդ աղջնակները, համակարգչի առաջ նստած, կենտրոնացած կտկտացնում էին` ինչ-որ ցուցակներ կազմում: “Կարիքավորների” ցուցակնե՞րն եք մուտքագրում: “Ոչ, իրական ընտրողների ցանկն ենք ճշտում”,-ասացին: 
Շտաբի պետ Աբրահամ Մանուկյանի մոտ հինգ րոպե հետո նիստ էր “լինելու”, մեզ “ընդունեց” ու հարցերին պատասխանեց նրա օգնականը` Արսեն Մկրտչյանը: Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը` հարցրինք: “Կեղտոտ, անազնիվ”: Ինչո՞ւ: “ԲՀԿ պաստառները պոկում, լոգոները ջարդում են”: Ո՞վ: “Իշխող կուսւսկցության ակտիվիստները”: Տեղեկացրե՞լ եք ՀՀԿ-ին: “Ո՞նց կարող ենք ինչ-որ բան ասել նրանց կամ որ ասենք, ի՞նչ պտի անեն, ոչ մի բան. ո՞վ կասի, որ էդպիսի բան են անում”: ԲՀԿ-ն քաղաքակիրթ քարոզարշա՞վ է տանում: “Բացարձակ”: Ոչ մի օգնություն, ոչ մի տնից-տուն ակցիա, ոչ մի սառնարան, ոչ մի լվացքի մեքենա: “Վա՞տ բան են անում, որ օգնում են ժողովրդին, ի՞նչ վատ բան եք տեսնում էդտեղ”: 
Ընտրակաշառք է համարվում, նաև փող եք առաջարկում: “Գիտե՞ք նման որևէ դեպք”: Այո, ԲՀԿ շտաբից աղջնակ եկավ մեր տուն, մեր հեռախոսահամարը գրեց, ասաց, որ ավագանի Ջիվանը կզանգի-կպայմանավորվեք: “Չկա նման բան, ոչ մի նման դեպք չի արձանագրվել, եթե նման դեպք կլինի, էն ժամանակ կասեք”: Իսկ որ ձեր շտաբի պետի ու նրա որդիների անունը կապվում է ինչ-ինչ պատմությունների հետ… հարցը չէինք ավարտել, երբ “պարզվեցե, որ նիստն սկսվել է, օգնականը պետք է նիստին մասնակցի”,- գրել է “Հրապարակը”:
 




Լրահոս