Կատալոնական «Բարսելոնա»-ն դուրս եկավ Ճապոնիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։ Երկրորդ կիսաեզրափակիչում կատալոնական ակումբը 3։0 հաշվով պարտության մատնեց Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող չինական «Գուանչժոու Էվերգրանդ»-ին, որի գլխավոր մարզիչն է բրազիլացի հայտնի մասնագետ Լուիս Ֆելիպե Սկոլարին:
Բոլոր երեք գոլերի հեղինակը դարձել է Լուիս Սուարեսը։
Եզրափակչում «Բարսելոնա»-ն կհանդիպի Լիբերտադորեսի Գավաթի հաղթող արգենտինական «Ռիվեր Փլեյթին», որը կիսաեզրափակչում նվազագույն հաշվով հաղթել էր «Սանֆրեչե Հիրոսիմա»-ին:
Աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ
«Բարսելոնա» (Իսպանիա) – «Գուանչժոու Էվերգրանդ» (Չինաստան)՝ 3։0